Մատչելիության հղումներ

Մշակութային հեծանվաերթ` նվիրված Վիլյամ Սարոյանի հիշատակին


Նախաձեռնությունը հեծանվորդ Սամվել Հովհաննիսյանինն է, ով պրոֆեսիոնալ հեծանվորդ է, արդեն հեռացել է մեծ սպորտից, բայց նպատակ ունի հեծանվարշավների օգնությամբ մեծացնել հետաքրքրությունը էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցի նկատմամբ:

Սարոյանի հիշատակին նվիրված հեծանվաերթի գաղափարը պատահական չի ծնվել, քանի որ ամերիկահայ մեծ գրողը նույնպես նախընտրում էր երկանիվ այդ փոխադրամիջոցը, իր ստեղծագործություններում նույնպես հերոսներին հաճախ հենց հեծանիվով էր «տեղափոխում»:

Երիտասարդները փորփրել են մամուլն ու պարզել, որ իր 70-ամյակի առթիվ Սարոյանն անգամ հատուկ պատրաստված անվանական հեծանիվ է նվեր ստացել հայրենիքում: Այժմ այն պահվում է Գրականության եւ արվեստի թանգարանում:

Մարիամ Սուխուդյանն էլ հեծանիվ վաղուց է վարում, պատմեց, որ վերջին շրջանում փոխվել է մարդկանց վերաբերմունքը, ովքեր արդեն հեծանվորդներին չեն համարում «սպիտակ ագռավներ»:

Հեծանվաերթը կընթանա Մոսկովյան, Աբովյան, Սայաթ-Նովա, Խանջյան եւ մայրաքաղաքի կենտրոնական մի քանի այլ փողոցներով դեպի Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ հանգչում է գրողի աճյունը: Երթի ընթացքում անցորդներին կբաժանվեն Սարոյանի մտքերը, կենսագրությունն ու ստեղծագործությունը ներկայացնող նյութեր:


Սեդա Պապոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG