Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները մտահոգված են Ռուսաստանի քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով


Ռուսաստանի իրավապաշտպանները անհանգստություն են հայտնել Քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ, որոնցով վերաձեւակերպվում են «լրտեսություն» եւ «պետական դավաճանություն» հասկացությունները:

Մոսկվայի Հելսինկյան հանձնախմբի նախագահ Լյուդմիլա Ալեքսեեւան «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը հայտնել է, որ փոփոխությունների ընդունվելու դեպքում Ռուսաստանի ցանկացած քաղաքացի, ով կայցելի արտասահման կամ կխոսի օտարերկրացու հետ, կարող է մեղադրվել դավաճանության մեջ:

Փոփոխությունները Պետդումա են ներկայացվել դեկտեմբերի 12-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG