Մատչելիության հղումներ

«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան հետաձգել է Հայաստանին 6,8 միլիոն դոլար տրամադրելու հարցը


Դեկտեմբերի 11-ին «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհրդի նիստում մտահոգություններ են արտահայտվել Հայաստանում ժողովրդավարական կառավարման առնչությամբ: Տնօրենների խորհուրդն ընդգծել է. - «Ակնկալում ենք, որ Հայաստանը կկատարի իր պարտավորությունները, իրական բարեփոխումներ կիրագործի»:

«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհուրդը որոշել է, որ Հայաստանում գյուղական ճանապարհների վերականգնման եւ ոռոգման ցանցի բարելավման համար «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամին 6 միլիոն 811 հազար 305 ԱՄՆ դոլարի գումար հատկացնելու հարցը կրկին քննության կառնվի 2009 թվականի մարտին:

Դեկտեմբերի 10-ին Հայաստանի վարչապետի ներկայությամբ տեղի էր ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի խորհրդի նիստը, որի ժամանակ վավերացվել էր 2009 թվականի առաջին եռամսյակում իրականացվելիք ծրագրերի համար «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային ներկայացվող 10-րդ հատկացման հայտը:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG