Մատչելիության հղումներ

Շվեյցարիան միացավ Շենգենյան համաձայնությանը


Ինչպես տեղեկացրել է Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանությունը, 2008 թվականի դեկտեմբերի 12-ից Շվեյցարիան միանում է Շենգենյան համաձայնությանը:

Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն շենգենյան վիզա` տրամադրված շենգենյան տարածքի այլ պետությունների կողմից, կարող են մեկնել Շվեյցարիա, եւ առանձին շվեյցարական վիզա այլեւս հարկավոր չէ:

Շվեյցարիայի` շենգենյան տարածք մուտք գործելու հիմք հանդիսացավ 2004 թվականի հոկտեմբերին Շվեյցարիայի եւ Եվրոպական խորհրդի միջեւ ստորագրված երկկողմանի համաձայնությունը: Արդյունքում հայկական անձնագիր ունեցողներն առավել հեշտությամբ կարող են տեղաշարժվել Եվրոպայի ողջ տարածքով:

Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան գործառույթները կատարում է այդ երկրի` Թբիլիսիում տեղակայված դեսպանատունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG