Մատչելիության հղումներ

Վարդան Մալխասյանը ազատ է արձակվել


Այսօր առավոտյան, երկու տարվա պատժաժամկետը ամբողջությամբ կրելուց հետո, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության ղեկավար անդամ, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության քաղխորհրդի անդամ Վարդան Մալխասյանը:

Դիմավորելու եկած մտերիմները, ազատամարտիկ ընկերները, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները ծափողջյուններով ընդունեցին Վարդան Մալխասյանին:

«Երկու տարի անց, ես նորից ձեզ հետ եմ», - կոչով դիմելով հավաքվածներին` ասաց Մալխասյանը: - «Մենք միասին շատ շուտով կհաղթենք բռնապետությանը, կհաղթենք չարիքին, եւ, ինչպես մեր քաղբանտարկյալ, ազատամարտիկ ընկերներին, այնպես էլ ողջ հայ ժողովրդին կնվիրենք մեր բաղձալի ազատությունը», - հայտարարեց նա:

Վարդան Մալխասյանը ձերբակալվել էր 2006 թվականի դեկտեմբերի 9-ին եւ Հայաստանի քրեական օրենսգրքի 301 հոդվածի համաձայն` «սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր» («Հայ կամավորականներ համախմբում» շարժման հիմնադիր ժողովի ելույթում) հնչեցնելու մեղադրանքով դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG