Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը այսօր Մոսկվայում մասնակցեցին Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի հուղարկավորությանը:
Հայկական պատվիրակությունը Մոսկվա է ժամանել երեկ ուշ երեկոյան: Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցում են Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը եւ մի շարք այլ բարձրաստիճան հայ հոգեւորականներ:
Պատրիարքի մահվան կապակցությամբ Ռուսաստանում սգո օր չի հայտարարվել, սակայն նախագահ Դմիտրի Մեդվեդեւը իր հրամանագրով ռուսաստանյան հեռուստաընկերություններին առաջարկել է դեկտեմբերի 9-ին որոշ փոփոխություններ մտցնել իրենց հաղորդումներում:
Պատրիարք Ալեքսի Երկրորդը հանկարծամահ էր եղել ուրբաթ օրը` դեկտեմբերի 5-ին:
Համայն Ռուսիո պատրիարքի աճյունը ամփոփվեց Մոսկվայի Բոգոյավլենսկի (Աստվածահայտնության) տաճարում:
Ազա Բաբայան, Մոսկվա