ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանն ասել է, որ Հելսինկիում Մինսկի խմբում համանախագահող երկրների արտգործնախարարները ղարաբաղյան հակամարտության կողմերին «տեխնիկական» մի փաստաթուղթ են փոխանցել, որը կարող է նպաստել կարգավորման ջանքերին եւ արագացնել հիմնարար սկզբունքների համաձայնեցումը: «Փաստաթուղթը դեռեւս պետք է մշակվի, ուսումնասիրվի, արժանանա կողմերի հավանությանը կամ մերժվի», - ընդգծել է ֆրանսիացի համանախագահը:
Բեռնար Ֆասյեն նաեւ տեղեկացրել է, որ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարը, անցած շաբաթ, Հելսինկիում հանդիպելով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին, կողմերին մի ժամանակացույց են առաջարկել, որը հնարավորություն կտա ավարտին հասցնել ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցումը մինչեւ հաջորդ տարվա կեսը:
«Ընդհանուր առմամբ, Հելսինիկիում տեղի ունեցած ԵԱՀԿ արտգործնախարարների վերջին հանդիպումը շատ օգտակար էր եւ էական` ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով», - հավելել է Բեռնար Ֆասյեն ու մանրամասնել, - «Նախ եւ առաջ, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները երկար` ավելի քան հինգ ժամ քննարկեցին կարգավորման գործընթացը: Քննարկմանը ներկա էին նաեւ Մինսկի խմբի համանախագահները: Բացի այդ Ֆրանսիայի, Ռուսաստանի արտգործախարարներն ու ԱՄՆ-ի փոխպետքարտուղարը կողմերին հորդորեցին մեկ քայլ առաջ կատարել վստահության մթնոլորտն ամրապնդելու ուղղությամբ եւ կոչ արեցին դիպուկահարներին դուրս բերել հակամարտության առաջին գծից»:
Հիշեցնելով, որ նման առաջարկով Մինսկի խմբի միջնորդները կողմերին դիմել են նաեւ երկու շաբաթ առաջ` Բեռնար Ֆասյեն նշել է. - «Այդ քայլը ցույց կտա հավատարմությունը Մոսկովյան հռչակագրին, որտեղ կողմերը պարտավորվել էին քայլեր ձեռնարկել փոխադարձ վստահությունն ամրապնդելու ուղղությամբ, ինչպես նաեւ կլինի բարի կամքի նշան եւ նոր տարվա նվեր` երիտասարդ զինվորներին ու այդ տարածքում ապրող շարքային քաղաքացիներին»:
Հեղինե Բունիաթյան, Պրահա