Մատչելիության հղումներ

Արթուր Չիլինգարովը արժանացել է հեղինակավոր միջազգային մրցանակի


Ռուսաստանի պետական դումայի փոխխոսնակ, հայազգի հայտնի բեեւռախույզ Արթուր Չիլինգարովը արժանացել է Գիտնականների համաշխարհային ֆեդերացիայի եւ Վատիկանի գիտությունների ակադեմիայի հեղինակավոր միջազգային մրցանակին` «Էտորե Մայորանա-Էրիչե - Գիտությունը հանուն խաղաղության»:

Էտորե Մայորանան իտալացի հանրահայտ ֆիզիկոս է, իսկ Էրիչեն սիցիլիական հնագույն քաղաք է, որտեղ 1973 թվականին ստեղծվել է Գիտնականների համաշխարհային ֆեդերացիան, որն այսօր միավորում է 110 երկրների ավելի քան 10 հազար գիտնականների:

Նախորդ տարիների մրցանակակիրների թվում են Հովհաննես Պողոս պապը, Միխայիլ Գորբաչովը, գիտնականներ Պոլ Դիրակը, Պյոտր Կապիցան, Անդրեյ Սախարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG