Մատչելիության հղումներ

«Կանազ» ընկերության լուծարային հանձնաժողովի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ


Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, ուսումնասիրելով «Կանազ» ընկերության լուծարային հանձնաժողովի գործունեության վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ուղարկած նյութերը, լուծարային հանձնաժողովի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

«2004-2007 թվականների ընթացքում պետական բաժնեմասով «Կանազ» ԲԲ ընկերության գույքի օտարման գործընթացում լուծարային հանձնաժողովի պաշտոնատար անձինք, անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը հակառակ ծառայության շահերին օգտագործելու եւ ծառայողական պարտականությունները չկատարելու միջոցով պետության օրինական շահերին պատճառել են ծանր հետեւանքներ առաջացնող 85.439.184 դրամ էական վնաս», - ասված է Գլխավոր դատախազության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում:

Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության գլխավոր քննչական վարչություն՝ նախաքննություն իրականացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG