Մատչելիության հղումներ

Երեւանում բացվեց նոր ավտոմայրուղի


Նախագահ Սերժ Սարգսյանն ու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր մայրաքաղաքում միասին բացեցին մոտ 8,5 միլիարդ դրամ արժողությամբ Խանջյան - Հերացի ավտոմայրուղին:

Ժապավենը միասին կտրելուց հետո, երկու նախագահները քայլեցին նորակառույց թունելով, որն անցնում է Գետառի հունի վրայով եւ Մյասնիկյանի պողոտայի սկզբնամասի նորակառույց թունելով միանում է վերջերս շահագործման հանձնված Սարալանջի փողոցին` հասնելով Կոմիտասի պողոտա եւ Դավիթաշենի կամուրջ:

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի պնդմամբ, այս ուղին մոտավորապես եռակի կրճատում է ճանապարհի վրա ծախսվող ժամանակը:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG