Կամավորները նշում են, որ ունեն բազմաթիվ ձայնագրություններ, թե ինչպես են երեխաները տեղեկացնում ուսուցչի` իրենց նկատմամբ իրականացրած սեռական ոտնձգության մասին: Երիտասարդները այս մասին տեղեկացրել են իրավապահ մարմիններին, իսկ մի քանի օր առաջ կամավորներից մեկին զանգահարում են Էրեբունու քննչական բաժնից եւ խմբին հրավիրում են բաժին, որտեղ նրանց պահում են մի քանի ժամ:
«Մենք մեզ կարծես մեղադրյալներ էինք զգում, մեզ հետ բավական կոպիտ վերաբերվեցին: Մեզ ասացին, որ ավելի լավ է ինքնապաշտպանությամբ զբաղվենք, քանի որ այս ամենն ավելի շատ մեր դեմ է ուղղված», - հիշում է կամավոր Վարդան Հովհաննիսյանը, ով խմբի մյուս անդամների հետ ներկայացել էր քննչական բաժին:
Երիտասարդ կամավորների կարծիքով, չի բացառվում նաեւ, որ աղջիկներից մեկին ուսուցիչը նույնիսկ բռնաբարել է: Էրեբունու քննչական բաժնից, սակայն, երիտասարդներին տեղեկացրել են, որ փորձաքննությամբ պարզվել է, որ նման միջադեպ տեղի չի ունեցել, իսկ աղջիկը քննչական բաժնում ասել է, թե ողջ պատմությունը մտացածին է: Կամավոր Հրայր Սավզյանի կարծիքով, երեխան հերքել է կատարվածը մեծահասակների կողմից ճնշման ազդեցության տակ:
«Աղջիկը ,ով հնարավոր է բռնաբարվել է, շատ զգայուն է, ամեն անգամ միջադեպը պատմելիս լաց է լինում: Տնօրենի ուղեկցությամբ նա բերվել է ոստիկանատուն, առանց որեւէ հոգեբանի միջամտության նրան հարցաքննել են, նա էլ լաց է եղել եւ բնականաբար հերքել է, ասել է, թե նման բան տեղի չի ունեցել: Այս ամենը իհարկե մեծահասակների կողմից ճնշման ազդեցության տակ է տեղի ունեցել: Նույնիսկ քրեական գործ չի հարուցվել», - բողոքում է Հրայր Սավզյանը:
Այժմ ուսուցիչ Լեւոն Ավագյանը, ում երեխաները մեղադրում էին սեռական ոտնձգություններ կատարելու մեջ, այլեւս Նուբարաշենի դպրոցում չի աշխատում: Սակայն նա դպրոցից դուրս է եկել սեփական դիմումի հիման վրա` պատճառաբանելով, թե ցանկանում է այլ աշխատանք գտնել: Ըստ ուսուցչի եւ դպրոցի տնօրենի, նրա` աշխատանքից հեռացումը որեւէ կապ չունի աղմուկ բարձրացրած պատմությունների հետ:
Վերջերս կամավորներից երկուսը կրկին այցելել էին Նուբարաշենի թիվ 11 դպրոց, նրանց խոսքերով, քիչ թե շատ պայմանները բարելավվել են, սանիտարահիգիենիկ պայմաններն ավելի լավ են, ինչպես նաեւ սննդի որակն է բարձրացել:
Էրիկ Ղազարյան