Մատչելիության հղումներ

Ադրբեջանում քննարկվում է նախագահի վերընտրության արգելքը վերացնելու հնարավորությունը


Ադրբեջանի խորհրդարանը կարող է քննարկել երկրի նախագահի պաշտոնում նույն անձի 2 անգամից ավելի վերընտրվելու սահմանադրական արգելքի վերանայման հնարավորությունը:

Ինչպես ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել է Ադրբեջանի խորհրդարանի իրավական քաղաքականության եւ պետական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնովը, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը առաջարկել է հանրաքվեի միջոցով Ադրբեջանի Սահմանադրությունից հանել 101 հոդվածի 5-րդ կետը, որի համաձայն ոչ ոք չի կարող նախագահի պաշտոնում ընտրվել ավելի, քան երկու անգամ:

Ադրբեջանի Սահմանադրական դատարանի նախագահ Ֆարհիդ Աբդուլովը «Թրենդ»-ի հետ զրույցում չի բացառել այս առնչությամբ հանրաքվե անցկացնելու հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG