Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հայտարարել է, որ Իրանում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչություն բացելու վերաբերյալ որոշումը թողնվել է ընտրված նախագահ Բարաք Օբամային:
Միջազգային լրատվական գործակալությունների փոխանցմամբ` Ռայսը ասել է, որ նախագահ Ջորջ Բուշի կողմից արդեն սկզբունքորեն կայացվել էր Իրանում Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայությունը հաստատելու մասին որոշում, որի իրագործմանը, սակայն, խոչընդոտեց ռուս-վրացական օգոստոսյան պատերազմը:
Պաշտոնական Վաշինգտոնը Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 1979-81 թվականների ճգնաժամի ընթացքում, երբ իրանցի զինված ուսանողները գրավել էին Թեհրանում ամերիկյան դեսպանատունը` ավելի քան մեկ տարի պատանդ պահելով դեսպանատան 52 աշխատակիցների: