Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը ժամանել է Վենեսուելա


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ ժամանել է Վենեսուելա: Սա ռուսաստանյան պետության ղեկավարի առաջին այցն է լատինամերիկյան այդ երկիր:

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, թե պաշտոնական Մոսկվայի կողմից կապերի խորացումը Լատինական Ամերիկայում` «բազմաբեւեռ աշխարհում» Միացյալ Նահանգների ազդեցության նվազման արտահայտությունն է:

Մեդվեդեւի այցին զուգահեռ, «սառը պատերազմի» ժամանակներից ի վեր առաջին անգամ ռուսական ռազմանավեր են տեղակայվում Կարիբյան ծովում, որոնք Վենեսուելայի նավատորմի հետ համատեղ զորավարժությունների են մասնակցելու:

Մեդվեդեւը Կարակաս է ժամանել Բրազիլիայից, որտեղ նա հայտարարել էր ձեռք բերված գործնական համաձայնությունների, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսության խնդիրների քննարկման նպատակով առաջիկայում Բրազիլիայի, Հնդկաստանի եւ Չինաստանի հետ անցկացվելիք գագաթնաժողովի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG