Մատչելիության հղումներ

Human Rights Watch. «Օս զինյալները բռնություններ են կիրառել Հարավային Օսիայի վրացիների նկատմամբ»


Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության` այսօր հրապարակած զեկույցի համաձայն, օս զինյալները հարձակվել եւ բռնություններ են կիրառել Հարավային Օսիայում ապրող վրացիների նկատմամբ:

Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում, մեղադրում է Ռուսաստանին օս զինյալներին չվերահսկելու համար, որոնք ռուսական զորքերի սերտ դաշնակիցներն են:

Զեկույցում նշվում է, որ զինյալները «վայրագ գործողություններ» են կատարել Ախալգորիի շրջանում:

Վկայակոչելով փաստաթղթեր` զեկույցը ցույց է տալիս, որ տեղաբնակ վրացիները երկու գրոհների հետեւանքով բռնությունների են ենթարկվել ու լքել իրենց բնակատեղին, բայց բռնությունների, վիրավորվածների ու մահվան որեւէ դեպք չի ուսումնասիրվել:

Ախալգորի բնակավայրը մինչեւ օգոստոսյան պատերազմը գտնվում էր Վրաստանի իշխանությունների վերահսկողության տակ:

Human Rights Watch-ի առաքելությունը անցած շաբաթ այցելել էր Ախալգորի, եւ զեկույցը կազմվել է այդ այցելության արդյունքներով:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG