Նոյեմբերի 28-ին Երեւանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների գլխավորած պատվիրակությունները Երեւան կժամանեն նիստի նախօրեին:
Պատվիրակությունների մասնակցությամբ լիագումար նիստը տեղի կունենա նոյեմբերի 28-ի առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարության նորակառույց վարչական համալիրում: Նիստին կհաջորդի նախարարների մամուլի ասուլիսը: