Գաղափարը մասնագիտությամբ բժիշկ Անահիտ Դավթյանինն է, ում նվիրումը պայմանավորված է իր պապի գործունեությամբ. ֆիզիկոս եւ քիմիկոս Հովհաննես Դավթյանն իր «Նարեկացու աշխարհայացքը» եւ «Ֆունդամենտալ դաշտի տեսություն» աշխատություններում գիտականորեն հիմնավորել է Նարեկացու խոսքը:
Տարիներ անց թոռնուհին մի նախագիծ է սկսել` պրոպագանդելու Նարեկացու խոսքը: Նրա նախաձեռնությամբ 1998 թվականից սկսվել են «Նարեկը» ձայնասկավառակի վերածելու աշխատանքները: Տեքստն ընթերցելու համար մի քանի դերասանների են դիմել ու մերժում ստացել, Սոս Սարգսյանն էլ դժվարությամբ է համաձայնել:
«Շարմ» ընկերության եւ Armenian Music Center-ի համագործակցությամբ ստեղծված ձայնասկավառակը Նարեկացու անմահ գործը մատուցում է նաեւ անգլերեն. օգտվել են Թոմ Սամուելյանի հայերենից անգլերեն թարգմանությունից, կարդացել է ամերիկահայ Դեյվիդ Մինասյանը:
Ձայնասկավառակի հնչյունային ռեժիսորը Արմեն Թորոյանն է, իսկ երաժշտական ձեւավորումը կատարել է կոմպոզիտոր Ներսես Մարգարյանը:
Ձայնակավառակի համար «Մատյան»-ից հատվածներ ընտրել է նախագծի հեղինակ Անահիտ Դավթյանը:
Սեդա Պապոյան