Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Երիտասարդական թատերական փառատոնը


Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց, որ փառատոնային ներկայացումներից 4-ը բեմադրվել են միության ֆինանսավորմամբ` այն 20 միլիոն դրամից, որը հավաքվեց մեկ տարի առաջ կազմակերպված հեռուստամարաթոնի ընթացքում:

«Երիտասարդական թատերական ալիքը տարածվում է դեպի մարզեր», - ասաց Ղազանչյանը:

Փառատոնին երկու երիտասարդ ռեժիսոր կմասնակցի Վանաձորից, մեկը` Գյումրիից:

«6-7 տարի առաջ նման անուններ չկային, հիմա վախ չկա, թե ում պիտի թողնենք արենան», - նշեց Հակոբ Ղազանչյանը:

Երիտասարդ թատերագետների համար փառատոնի շրջանակներում նախատեսված են ամենօրյա քննարկումներ նախորդ օրվա ներկայացման մասին: Ներկայացումները, հիմնականում, Պատանի հանդիսատեսի թատրոնի եւ Թատերական գործիչների միության բեմերում են: Մուտքն ազատ է, բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացումը տվյալ թատրոնի խաղացանկում կա եւ հենց այդ դահլիճում էլ խաղալու են, օրինակ` Էլբակյան թատրոնը կամ Կամերայինը:

Այս տարվա փառատոնը նաեւ պրեմիերա ունի. երիտասարդ, բայց արդեն բավական հայտնի ռեժիսոր Վահան Բադալյանի ներկայացումն է` «Ամերիկյան երազանք»: Ընդ որում, երիտասարդ ռեժիսորը, ի տարբերություն իր նախորդ բեմադրությունների, այս անգամ տարբեր թատրոններից հրավիրել է ավագ սերնդի վարպետ դերասանների:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG