Դրեզդենում անցկացվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը երեկ 2,5:1,5 հաշվով պարտության է մատնել Ադրբեջանի թիմին եւ 6 հնարավորից վաստակելով 5,5 միավոր` Ռուսաստանի թիմի հետ կիսում է առաջին երկու տեղերը:
«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ` 5-ական միավոր ունեն Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը, Իսրայելը, Ռումինիան եւ Ուկրաինան: Միացյալ Նահանգների թիմը ունի 4,5 միավոր:
Յոթերորդ տուրում երկու առաջատարները կհանդիպեն միմյանց հետ: