Մատչելիության հղումներ

Օտարերկրյա ներդրողները հեռանո՞ւմ են Ռուսաստանից


Անցած երեք ամիսների ընթացքում արտասահմանյան ներդրողները Ռուսաստանից դուրս են բերել ավելի քան 83 միլիարդ դոլարին համարժեք գումար: Այդ մասին այսօր հրապարակված զեկույցում տեղեկացնում է Համաշխարհային բանկը` նշելով, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը եւ նավթի գների անկումը շարունակում են բացասաբար ազդել ներդրողների տրամադրվածության վրա:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ` Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ այս տարվա ընթացքում Ռուսաստանից դուրս կբերվի 50 միլիարդ դոլարին համարժեք զուտ կապիտալ:

Ռուսաստանցի պաշտոնյաները, մինչդեռ, պնդում են, որ մինչեւ տարեվերջ սպասվում է կապիտալի ներհոսք Ռուսաստան` կանխատեսվող արտահոսքի փոխարեն:

Համաշխարհային բանկը կանխատեսել է նաեւ, որ Ռուսաստանի տնտեսությունը, որը մեծապես կախված է նավթի արտահանումից, այս տարի կունենա 6 տոկոս տնտեսական աճ` ավելի վաղ հայտարարված 6,8 տոկոսի դիմաց:

Հաջորդ տարի, Համաշխարհային բանկի տվյալներով, Ռուսաստանի տնտեսական աճը կկազմի 3 տոկոս` նախկինում կանխատեսված 6,5-ի փոխարեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG