Մատչելիության հղումներ

Հայաստան է ժամանել Ռումինիայի արտգործնախարարը


Այսօր Երեւան է ժամանել Ռումինիայի արտգործնախարար Լազար Կոմանեսկուն:

Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը արդեն հանդիպել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, կայացել է երկու արտգործնախարարների համատեղ ասուլիսը:

Ինչպես հայտնել են Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, երկօրյա աշխատանքային այցի ընթացքում Ռումինիայի արտգործնախարարը կհանդիպի նաեւ եվրոպական ինտեգրման հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի հետ, կայցելի Ֆրանսիական համալսարան, որտեղ կհանդիպի դասախոսների եւ ուսանողների հետ:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG