Այսօր Ադրբեջանի մայրաքաղաքում բացվում է 4-րդ միջազգային էներգետիկ գագաթնաժողովը, որին մասնակցում են Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի, Թուրքիայի եւ Լիտվայի նախագահներ Իլհամ Ալիեւը, Միխեիլ Սահակաշվիլին, Վիկտոր 3ուշչենկոն, Լեխ Կաչինսկին, Աբդուլա Գյուլը, Վալդաս Ադամկուսը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Սեմյուել Բոդմանը:
Արեւմտյան երկրների նպատակն է էներգակիրների մատակարարման հարցում հնարավորինս նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից` գործադրելով վառելիքի փոխադրման նոր ուղիներ:
Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարարն ասել է, թե իր երկիրը սատարում է այն ծրագրերը, որոնք կնպաստեն համաշխարհային էներգետիկ անվտանգությանը: Նա կոնկրետ ծրագիր չի նշել, սակայն ասել է, թե «Հարավային հոսանք» անունով հայտնի ռուսական նախագիծը բավական բարդ է, եւ դրա իրականացումը նախատեսվածից ավելի շատ ֆինանսական միջոցներ է պահանջում:
«Ֆրանսպրես» գործակալությունը նշում է, որ Միացյալ Նահանգները նախապատվությունը տալիս է դեպի Եվրոպա կասպյան էներգակիրների փոխադրման այն ուղիներին, որոնք շրջանցում են Ռուսաստանի տարածքը: Դրանցից մեկը Nabucco-ն է: Այդ ծրագրով նախատեսվում է Կասպիցի հատակով անցկացնել գազատար խողովակաշար, որով Կենտրոնական Ասիայում արդյունահանված հումքը կփոխադրվի Ադրբեջան, այնտեղից էլ՝ Թուրքիայի եւ Բալկանների տարածքով՝ դեպի Արեւմուտք:
Մինչդեռ, «Հարավային հոսանքով» ռուսական գազը Սեւ ծովի հատակով անցնող խողովակաշարով կհասնի Բուլղարիա, ապա Հարավային եւ Կենտրոնական Եվրոպա:
Երեկ Բաքվում Սեմյուել Բոդմանը պարզաբանել է, թե ինչո՞ւ է Միացյալ Նահանգները մեծ նշանակություն տալիս եվրոպական ծրագրերին: «Այս տարածքով փոխադրվող էներգակիրները սովորաբար մեր երկիր չեն հասնում, սակայն դրանք ապահովում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը, ինչը Միացյալ Նահանգների համար ռազմավարական առաջնահերթություն է», - հայտարարել է նա:
Արմեն Քոլոյան, Պրահա