Մատչելիության հղումներ

Իրանի նկատմամբ արտակարգ դրությունը ԱՄՆ-ում երկարաձգվեց մեկ տարով


ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը այսօր հրաման է ստորագրել Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգներում գործող արտակարգ դրությունը մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ:

Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում նշվում է, որ այս որոշման համար հիմք է հանդիսացել «Իրանի կողմից Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը եւ տնտեսությանը սպառնացող վտանգը»:

Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել 1979 թվականի նոյեմբերին, երբ Իսլամական հեղափոխությանն աջակցող արմատական իսլամիստական ուսանողական խմբավորումը գրավել էր Թեհրանում ամերիկյան դեսպանատունը` պատանդառելով 52 ամերիկացիների:

Սպիտակ տան հաղորդագրությունում նշվում է, որ Միացյալ Նահանգների հարաբերությունները Իրանի հետ «դեռեւս չեն վերադարձել նորմալ հուն»:

Երեկ Իրանը «երկիր-երկիր» տեսակի նոր ռազմական հրթիռ է փորձարկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG