Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգված է մարտի 1-ի դեպքերով եւ դրանց արդյունքում տարատեսակ բռնություններով եւ ձերբակալություններով: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց կազմակերպության Հայաստանի հարցերով փորձագետ Լորնես Բրոերսը:
«Մեզ շատ են մտահոգում հաղորդումները, որ ձերբակալվածներից մի քանիսը ծեծի են ենթարկվել, նաեւ այն, որ ձերբակալություններին հաջորդող դատավարությունները միջազգային չափանիշներին համապատասխան չեն ընթանում», - նշեց նա:
Նրա խոսքերով` Amnesty International-ին մտահոգում է մարտի 1-ի դեպքերի հետաքննության ընթացքը. - «Մենք պնդում ենք, որ այդ գործընթացը պետք է լինի անաչառ ու օպերատիվ, եւ արդյունքները պետք է հնարավորինս շուտ ներկայացվեն հանրությանը»:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը անհանգստացած է նաեւ Հայաստանում խոսքի ազատության եւ ազատորեն կարծիքներ ներկայացնելու իրավունքների ոտնահարման փաստերով. - «Մասնավորապես, այս ընթացքում ընդդիմության որոշ ներկայացուցիչներ եւ լրատվամիջոցներ բռնության են ենթարկվել: Մենք կարող ենք նշել ԳԱԼԱ հեռուստաընկերության օրինակը։ Որոշ լրագրողներ եւս բռնության են ենթարկվել, կամ հարձակման արդյունքում վնասվել են նրանց սարքավորումները»:
«Ազատ հանրահավաքներ անցկացնելու խնդիրը նույնպես մեզ համար շատ մտահոգիչ է: Արտակարգ իրավիճակի վերացումից հետո այս խնդիրը դեռեւս արդիական է», - ընդգծեց Լորնես Բրոերսը:
«Այս բոլոր մտահոգությունները արտահայտված են մեր հրատարակություններում եւ տարեկան հաշվետվության մեջ, եւ ամեն անգամ Հայաստան այցելելիս, երբ հանդիպում ենք իշխանության համապատասխան ներկայացուցիչներին, նրանց փորձում ենք ներգրավել այս հարցերի վերաբերյալ երկխոսության մեջ», - ասաց Amnesty International-ի Հայաստանի հարցերով փորձագետը:
Լիլիթ Հարությունյան