Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը` Ֆրանսիայի քաղաքացի, հայաստանաբնակ Սարգիս Հացպանյանին կալանավորելու վերաբերյալ:
Նախորդ շաբաթ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ էր հարուցել «Հայկական ժամանակ» օրաթերթի մի հրապարակման հիման վրա, որտեղ Հացպանյանը պնդել էր, թե «Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է նախապատրաստվում»: Գործը հարուցված էր Քրեական օրենսգրքի 35-305 հոդվածի հատկանիշներով` «պետական գործչի նկատմամբ մահափորձի նախապատրաստություն»:
Հարուցված գործի շրջանակներում Սարգիս Հացպանյանը անցյալ ուրբաթ ձերբակալվել էր: Երեկ ժամը 20:50-ին լրացել է նրա ձերբակալության ժամկետը` 72 ժամը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին` «անվտանգության քննիչը արդյո՞ք կարողացավ դատարանում ապացուցել, որ Հացպանյանի ասածները, թե Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է նախապատրաստվում, իսկապես սուտ էին», Հացպանյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը պատասխանեց, որ եզրակացություններ անելու համար դեռ շատ վաղ է:
«Ամեն դեպքում, իմ վստահորդը, իհարկե, չի ընդունում իր մեղքը», - ասաց Աթանեսյանը եւ վստահեցրեց, որ բողոքարկելու են դատարանի որոշումը:
Այն հարցին, թե ինչո՞վ է անվտանգության ծառայությունը հիմնավորում Հացպանյանին անազատության մեջ պահելը, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց, որ «դրանք նախաքննության տվյալներ են եւ ենթակա չեն հրապարակման»:
Ամեն դեպքում, Սարգիս Հացպանյանի շահերի պաշտպանը հայտարարեց, որ քննիչի կողմից բերված հիմքերը «անկհայտորեն դուրս են թե' Սահմանադրության, թե' կոնվենցիայի պահանջներից»: Նա պնդեց, որ ծանուցում ստանալուց մի քանի ժամ հետո Հացպանյանը ներկայացել է դատարան, եւ նրան անազատության մեջ պահելու որոշման համար հիմքեր չկան:
Քրեական օրենսգիրքը սուտ մատնություն կատարելու համար նախատեսում է մինչեւ 5 տարի ազատազրկում:
Աստղիկ Բեդեւյան