Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Հակամարտության կորիզը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր գերմանական «?Ֆրանկ?ֆուրտեր ալգեմայնե ցայտունգ» թերթում հրապարակված հարցազրույցում, ի պատասխան հայկական զորքերը Ղարաբաղի մերձակա յոթ շրջաններից դուրս բերելու մասին հարցին, հայտարարել է, որ, «այդ տարածքների նկատմամբ վերահսկողությունը ինքնանպատակ չէ, այլ Ղարաբաղը պաշտպանելու միջոց»:

Հայաստանի նախագահը պարզաբանել է, որ «համակարտության կորիզը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Ադրբեջանը պետք է ճանաչի [Լեռնային Ղարաբաղի] ինքնորոշման իրավունքը». - «Երբ այս հարցը կլուծվի, կհետեւի նաեւ մնացած հարցերի լուծումը»:

Մոսկովյան հռչակագրին անդրադառնալով` ՍերԺ Սարգսյանը նշել է, որ հայկական կողմից համար «կարեւոր է, որ ստորագրվել է մի փաստաթուղթ, որը բացառում է [հակամարտության] ռազմական լուծումը», սակայն ափսոսանք է հայտնել, որ ստորագրվածը «ընդամենը հռչակագիր է, իսկ մենք կցանկանայինք պայմանագիր ունենալ»:

«Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու», - ասել է Հայաստանի նախագահը` հավելելով, որ այժմ անհրաժեշտ է նախ քննարկումները շարունակել հիմնական փաստաթղթի շուրջ, այնուհետեւ` կնքել խաղաղության պայմանագիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG