Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր կարծիքը ներկայացրեց նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրած հռչակագրի վերաբերյալ` այն որակելով «հերթական», «պարտադրող ուժ չունեցող» փաստաթուղթ:
«1994 թվականին ստորագրվել է մի փաստաթուղթ, որի տակ առկա է եղել Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը` որպես կողմ` զինադադարի փաստաթուղթը: Անցել է այսքան ժամանակ, ստորագրվում է փաստաթուղթ, եւ բացակայում է Ղարաբաղի ստորագրությունը», - ասաց Աղաբեկյանը` շարունակելով. - «Այս առումով ինձ համար, որպես նախկին զինվորական, որպես հրամանատար, որպես մասնակից այդ ռազմական գործողություններին, ինձ համար ուղղակի այդ չափով ընդունելի չէ այդ փաստաթուղթը»:
Նրա համոզմամբ, հակամարտության լուծման ուղղությամբ Հայաստանի, Ադրբեջանի եւ շահագրգիռ երկրների իշխանությունների ջանքերն առայժմ զուր են. - «Հայ հանրությունը պատրաստ չէ այդ մադրիդյան սկզբունքներ կոչվածի շրջանակներում Ղարաբաղի խնդրի լուծմանը: Ադրբեջանի հանրությունը 94 թվականից առ այսօր միայն մի բան է լսել, որ «եթե [խնդիրը] չլուծվի տարածքային ամբողջականության շրջանակներում, ապա մենք ռազմական ճանապարհով կլուծենք այդ խնդիրը», նա ուրիշ բան առ այսօր չի լսել: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պատրաստ չէ Ղարաբաղի խնդրի լուծմանը: Իսկ եթե ժողովուրդները պատրաստ չեն, իշխանությունները չեն կարող լուծել»:
«Դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու ե’ւ Հայաստանը, ե’ւ Լեռնային Ղարաբաղը, ե’ւ Ադրբեջանը, որպեսզի գան խնդրի կարգավորմանը», - հավելեց նա:
Արթուր Աղաբեկյանը անընդունելի է համարում տարածքներ վերադարձնելու վերաբերյալ ներկայիս քննարկումները. - «Չեմ կարծում, որ վաղը եթե փողոցներում հարցում անեք, հասարակությունը կասի` լավ կլինի զիջեք տարածքները, որպեսզի շատ լավ ապրենք»:
Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն` «իր անորոշությամբ», եւս Աղաբեկյանի համար ընդունելի չէ. - «Ես չեմ գտնում, որ որեւիցե հանրաքվե պետք է կասկածի տակ դնի 1991 թվականի արված հանրաքվեն: Իսկ եթե դա դրվում է կասկածի տակ, եթե մենք հայացք են գցում երբեւիցե արվող հանրաքվեին, ապա մենք հարցականի տակ ենք դնում 91 թվականի հանրաքվեն, 91 թվականին անցկացված Գերագույն խորհրդի ընտրությունները... Եթե մենք խոսում ենք հեռվին միտված հանրաքվեի մասին, ապա մենք հարցականի տակ ենք դնում մեր անցած ամբողջ տարիները»:
Անուշ Մարտիրոսյան