Մատչելիության հղումներ

Աթաթուրքի մասին ֆիլմը քննադատության է արժանացել Թուրքիայում


Մուստաֆ??ա Քեմալ Աթաթուրքի կյանքը պատկերող փաստագրական ?ֆիլմը, որը Թուրքիայում սկսել են ցուցադրել հոկտեմբերի վերջին, հակասական գնահատականների է արժանացել, որովհետեւ այստեղ ժամանակակից թուրքական պետության հիմնադիրը ներկայացված է որպես կանանց եւ ալկոհոլի նկատմամբ մեծ հակումներ ունեցող անձնավորություն:

«Թուրքերի հայրը» վերնագրված ֆիլմը թողարկվել է թուրքական հանրապետության հիմնադրման 85-երորդ տարեդարձի առթիվ: Ֆիլմը ցույց է տալիս կործանվող Օսմանյան կայսրության ավերակներից աշխարհիկ հանրապետություն կառուցող Քեմալ Աթաթուրքին որպես ռազմական հանճարի, անսպառ եռանդով բարեփոխումներ կատարող բռնակալի, որն ամեն ինչ արեց մուսուլմանական հետամնաց տերությունը աշխարհիկ եւ ժամանակակից երկիր դարձնելու համար:

Միեւնույն ժամանակ, ?ֆիլմը պատկերել է Թուրքիայում ամեն կերպ հերոսացվող Աթաթուրքին որպես իրական մարդու, ով ծխում էր օրական երեք տուփ ծխախոտ եւ այնքան էր խմում, որ 58 տարեկանում մահացավ լյարդի հիվանդությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG