«Մինչ հաջորդ տարվա հունվարի 20-ը Միացյալ Նահանգներն ունի միայն մեկ կառավարություն եւ միայն մեկ նախագահ. այդ կառավարությունը ներկայիս վարչակազմն է», - երեկ Չիկագոյում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբաման:
«Ես խոսել են նախագահ Բուշի հետ, ես գնահատում եմ նրա հանձնառությունն առ այն, որ նրա տնտեսական քաղաքականություն իրականացնող թիմը լիարժեքորեն տեղյակ կպահի մեզ իրադարձությունների զարգացմանը», - ասել է Օբաման:
Նա հայտնել է, որ պատրաստվում է նախագահի պարտականությունները ստանձնելուց անմիջապես հետո պայքարել տնտեսական ճգնաժամի դեմ. - «Դրա համար ձեռք կառնեմ բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք, մասնավորապես, ուղղված կլինեն վարկային ճգնաժամը մեղմելուն, ծանր աշխատանք կատարող ընտանիքների վիճակի թեթեւացմանը եւ բարգավաճման վերականգնմանը»:
«Ես չեմ թերագնահատում մեզ սպասող վիթխարի աշխատանքը: Մինչ այս պահը մենք արդեն իսկ մի շարք կարեւոր քայլեր ենք ձեռնարկել, սակայն անցումային շրջանի այս ամիսներին մենք հետագա գործողությունների կարիք ունենք: Որոշ հարցերում մեր կատարելիք ընտրությունը խոստանում է լինել դժվարին», - ասել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահը:
Անդրադառնալով Իրանի հետ հարաբերությունների թեմային` Բարաք Օբաման հայտարարել է. - «Համոզված եմ, որ միջուկային զենքի ստեղծման Իրանի ծրագիրն անընդունելի է: Եվ մենք պետք է համատեղենք միջազգային հանրության ջանքերը` կանխելու դրա իրականացման հնարավորությունը: Կարծում եմ, ահաբեկչական կազմակերպություններին Իրանի կողմից ցուցաբերվող աջակցությունը պետք է դադարեցվի»:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի` իրեն հղած շնորհավորական ուղերձի վերաբերյալ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահը ասել է. - «Ես կուսումնասիրեմ նախագահ Ահմադինեջադի` ինձ ուղղված նամակը, եւ մենք համարժեքորեն կարձագանքենք դրան»:
Ամփոփելով տվյալ թեման` Օբաման ընդգծել է, որ Իրանի պես երկրների հետ հարաբերություններն ու աշխատանքը լրջագույն մոտեցում են պահանջում, մինչդեռ ընտրություններից ընդամենը երեք օր է անցել:
Նա հայտնել է նաեւ, որ իր եւ գործող նախագահ Ջորջ Բուշի միջեւ «լինելու է առարկայական խոսակցություն». - «Ես պատրաստվում եմ այնտեղ [Սպիտակ տուն] գնալ երկկողմ համագործակցության ոգով համակված եւ այն զգացումով, որ բոլորը` ինչպես նախագահը, այնպես էլ Կոնգրեսի տարբեր ղեկավարներ, գիտակցում են այս պահին ձեւավորված իրավիճակի լրջությունն ու ցանկանում են շտկել այն»:
Տիգրան Ավետիսյան