Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանին շնորհավորել է Նենսի Փելոսին


Հովիկ Աբրահամյանին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

«Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամների անունից կցանկանայի շնորհավորել Ձեզ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ակնկալում եմ, որ կլինեն հնարավորություններ մեր օրենսդիր մարմինների աշխատանքների միջոցով ամրապնդել Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները», - ասված է, մասնավորապես, ուղերձում, որը այսօր տրամադրել են Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հովիկ Աբրահամյանը Հայաստանի խորհրդարանի նախագահ է ընտրվել սեպտեմբերի 29-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG