Մատչելիության հղումներ

Բրայզա.«Մադրիդյան սկզբունքների ուժի մեջ լինել-չլինելու հարցը օրակարգից դուրս է գալիս»


Մինսկի խմբի համանախագահները այսօր հանդիպել են Վիենայում` քննարկելու Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման արդյունքները:

Հանդիպման ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է.«Այս հռչակագիրը` Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ստորագրած առաջին փաստաթուղթն է, որը վերաբերում է Lեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այս փաստաթղթով նախագահները պարտավորվում են հասնել հարցի քաղաքական լուծմանը` հենվելով միջազգային իրավունքի նորմերի եւ միջազգային փաստաթղթերի վրա»:

Բրայզայի խոսքով` Մոսկովյան հռչակագրով մադրիդյան սկզբուքների շուրջ մոտ մեկ տարի շարունակված բանավեճը կարելի է ավարտված համարել.«Մենք այս հռչակագիրը հետեւյալ կերպ ենք մեկնաբնում. այսպիսով մադրիդյան սկզբունքների ուժի մեջ լինել-չլինելու հարցը օրակարգից դուրս է գալիս: Այս հարցի լուծմանն ուղղված բոլոր համատեղ ջանքերը այսուհետեւ հիմնված են լինելու հենց [մադրիդյան] հիմնարար սկզբունքների վրա»:

Իսկ արդյո՞ք կողմերը հետագայում եւս կհետեւեն այս սկզբունքներին եւ կառաջնորդվեն դրանցով: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը այս հարցին դրական պատասխան է տալիս.«Երեւանում, Բաքվում եւ Lեռնային Ղարաբաղում մենք հստակ ուղերձ ենք ստացել մեր զրուցակիցներից: Նրանք մեզ ասացին, որ հնարավորությունների պատուհանը կրկին առկա է, եւ այդ հանգամանքը թույլ կտա զգալի առաջընթաց արձանագրել կարգավորման հիմնարար սկզբունքերին հասնելու ճանապարհին»:

Բրայզան այսօր Վինեայում նաեւ նշել է, որ կողմերը պետք է կարգավորման համար համապատասխան մթնոլորտ ստեղծեն.«Նախագահները նաեւ ընդգծել են այն կարեւորությունը, որ տրվում է փոխադարձ վստահությանն ուղղված միջոցներ ձեռնարկելուն եւ այն միջազգային երաշխիքներին, որոնք թույլ կտան հասնել արդարացի ու հավասարակշռված համաձայանագրի կնքմանը, իսկ հետագայում` նաեւ պահպանել այդ համաձայնագիրը»:


Գեւորգ Ստամբոլցյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG