Նախնական տվյալներով, 11 մարդ է զոհվել այսօր Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազի կենտրոնում երթուղային տաքսու պայթյունի հետեւանքով:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության վկայությամբ` պատահարը տեղի է ունեցել Բարեկամության հրապարակի բանուկ խաչմերուկում:
Դեպքի կապակցությամբ դատախազությունում գործ է հարուցվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 105 եւ 205 հոդվածների հատկանիշներով` «սպանություն» եւ «ահաբեկչություն»: