Մատչելիության հղումներ

Լուիս Մարիա դե Պուչ. «Ղարաբաղի հարցով երկխոսության սկիզբը հույսի պատուհան է ողջ տարածաշրջանի համար»


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչը երեկ արձագանքել է նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայացած` Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպմանը, շնորհավորելով երեք երկրների ղեկավարներին «Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ հանգուցալուծում գտնելու նրանց հանձնառության կապակցությամբ»։

«Այս երկխոսության սկիզբը, որին կհետեւեն դիվանագիտական խորացված ջանքերը եւ վստահության ամրապնդման մի շարք միջոցառումների խթանումը, հույսի պատուհան է ողջ տարածաշրջանի համար», - հայտարարել է ԵԽԽՎ-ի նախագահը` հավելելով. - «Ինչպես նշեցի անցյալ հուլիսին Բաքու եւ Երեւան իմ կատարած այցելությունների ժամանակ, մեր Վեհաժողովը անխոնջ աշխատանք է կատարել վերջին 15 տարիների ընթացքում՝ հակամարտությանը միջազգային չափանիշներին եւ սկզբունքներին ու Եվրոպայի խորհրդին միանալիս երկու պետությունների ստանձնած պարտավորություններին համապատասխանող քաղաքական լուծում տալու նպատակով։ Նման հանգուցալուծումն այժմ ավելի քան մոտ է»։

Հայաստանում Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակի հաղորդագրության համաձայն` Լուիս Մարիա դե Պուչը ԵԽԽՎ-ի անունից պատրաստակամություն է հայտնել «օգնել Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարաններին նրանց բոլոր ջանքերում, որպեսզի նոր սկսված գործընթացը օգտակար լինի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG