Մատչելիության հղումներ

Վրաց կաթողիկոս-պատրիարքը Գերմանիայում սրտի վիրահատության է ենթարկվել


Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդը սրտի վիրահատության է ենթարկվել Գերմանիայում, ինչի պատճառով հետաձգվել են նրա Ֆրանսիա եւ Իտալիա կատարելիք այցերը:

Ինչպես տեղեկացնում է «Կովկասպրես» գործակալությունը, Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդը Գերմանիա կատարած այցի ընթացքում հետազոտվել է տեղի հիվանդանոցներից մեկում, ինչի արդյունքում որոշվել է, որ նա պետք է վիրահատության ենթարկվի: Վիրահատությունը տեւել է մեկ ժամ:

Պատրիարքարանի վկայությամբ, Իլիա երկրորդը ներկայումս լավ է զգում, սակայն եւս 10 օր պետք է մնա բժիշկների հսկողության ներքո եւ Թբիլիսի կվերադառնա նոյեմբերի 14-ին կամ 15-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG