Մատչելիության հղումներ

Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնեց Հնդկաստան


Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը այսօր հովվապետական այցով մեկնել է Հնդկաստան:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` այցի ընթացքում Վեհափառը երեք օր կհյուրընկալվի Հնդիկ Մալանկարա ուղղափառ եկեղեցու պետ Բասիլիոս Մարթոմա Դիդիմոս առաջինի կողմից` Հնդկաստանի Քերալլա նահանգում, այնուհետեւ կնախագահի Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայկական եկեղեցու հիմնադրման 300-ամյակին նվիրված տոնակատարությունները:

Հայոց հայրապետի ձեռամբ կվերաօծվի Մադրասի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին:

Վեհափառի գլխավորած պատվիրակությունը կայցելի Տինգրայի Սուրբ Երրորդություն, Չինսուրահի Սուրբ Հովհաննես, Սեյդաբադի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցիները:

Կալկաթայում Ամենայն հայոց կաթողիկոսը կայցելի նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Հայոց մարդասիրական ճեմարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG