Մատչելիության հղումներ

Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարում է ՔԲԿ-ից ավելի քան 120 զինյալների դուրս գալու մասին


Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել է, թե անցած ամսվա ընթացքում Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) դեմ թուրքական օդուժի իրականացրած գործողությունների արդյունքում ՔԲԿ-ից դուրս են եկել 124 զինյալներ:

Թուրքիայի զինված ուժերի խոսնակ, գեներալ Մեթին Գուրաքը այսօր կայացած ասուլիսում հայտնել է, որ օդային հարվածների հետեւանքով ՔԲԿ-ն մեծ կորուստներ է կրել, ինչն էլ խմբավորման անդամներին դրդել է փախուստի:

Գուրաքը փոխանցել է նաեւ, որ անցած մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայի տարածքում իրականացված գործողությունների արդյունքում սպանվել են ՔԲԿ-ի 6 զինյալներ:

Թուրքիայի հարավ-արեւելքում բնակվող քրդերը թուրքական պետության դեմ զինված պայքար են սկսել 1984 թվականին, եւ մինչ օրս հակամարտության հետեւանքով զոհվել է շուրջ 44 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG