Մատչելիության հղումներ

Մեդվեդեւ. «Իմ ունեցած ռուբլիները դոլարի չեմ փոխանակել»


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը համերկրացիներին կոչ է արել հետեւել իր օրինակին եւ իրենց գումարները պահել բանկում` այսպիսով փորձելով հաղթահարել ??ֆինանսական համակարգի նկատմամբ երկրում աճող անվստահությունը:

«Ես պահպանել եմ իմ բոլոր բանկային հաշվեհամարները», - հայտարարել է նախագահ Մեդվեդեւը` պատասխանելով «Արգումենտի ի ?????????????ֆակտի» թերթի ընթերցողների հարցերին: - «Իմ ունեցած ռուբլիները դոլարի չեմ փոխանակել: Վստահ եմ, որ ինչպես իմ, այնպես էլ բոլոր մյուս ռուսաստանցիների խնայողություններին վտանգ չի սպառնում», - ավելացրել է նա:

Օգոստոս - սեպտեմբեր ամիսների ընթացքում համաշխարհային ?ֆինանսական ճգնաժամի մասին լուրերի ազդեցության տակ ռուսաստանցիները ավելի քան 5.4 միլիարդ ռուբլի են դուրս բերել իրենց բանկային հաշվեհամարներից, ինչը կազմում է երկրի 50 խոշորագույն բանկերում ներդրված մասնավոր ավանդների 1.2 տոկոսը:

Ռուսաստանի նախագահը խոստացել է նաեւ 200 միլիարդ դոլարին համարժեք վարկեր տրամադրել բանկերին, էներգետիկ եւ շինարարական ընկերություններին` ֆինանսական ճգնաժամի հնարավոր հետեւանքները հաղթահարելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG