Մատչելիության հղումներ

Բուրջանաձեն իր կուսակցությունն է ստեղծում


Հոկտեմբերի 27-ին Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեն հայտարարել է «մաքուր ընդդիմադիր կուսակցություն» ստեղծելու իր մտադրության մասին: Կուսակցությունը կոչվելու է «Ժողովրդավարական Շարժում - Միացյալ Վրաստան»:

«Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ իշխանության լծակների մոտ գտնվող մարդիկ նոր սպառնալիքները կանխելու կարողություններ չունեն: Այս իսկ պատճառով Նինո Բուրջանաձեն վերադառնում է ակտիվ քաղաքական կյանք», - ասված է նրա կողմից տարածված հայտարարության մեջ:

Բուրջանաձեի կուսակցության հիմնադիր համաժողովը կանցկացվի նոյեմբերի 23-ին` «վարդերի հեղափոխության» հինգերորդ տարելիցի օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG