Մատչելիության հղումներ

Հրանտ Դինքի սպանության գործով ներգրավվել է 20-րդ մեղադրյալը


Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով ներգրավվել է 20-րդ մեղադրյալը` Օսման Հայալը:

Ինչպես տեղեկացնում է «Անատոլիա» լրատվական գործակալությունը, Օսման Հայալը Դինքի սպանությունը կազմակերպելու համար մեղադրվող Յասին Հայալի ավագ եղբայրն է:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ` Օսման Հայալը մեղադրվում է 2007 թվականի հունվարի 19-ին «Ակոս»-ի խմբագրապետի սպանության ժամանակ դեռահաս մարդասպան Օգյուն Սամասթին օժանդակելու եւ ուղեկցելու մեջ: Դատախազությունը նրա համար 22,5-ից մինչեւ 35 տարվա ազատազրկում է պահանջում` «սպանությանը մասնակցության» եւ «անլեգալ կազմակերպությանը անդամակցության» հոդվածներով:

Հրանտ Դինքի սպանության գործով անցնող երկու տասնյակ մեղադրյալների ճնշող մեծամասնությունը, այդ թվում Օգյուն Սամասթը, տրապիզոնցի ծայրահեղ ազգայնականներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG