«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Ամերիկացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գյուլը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի միջնորդության առաջարկի հեղինակը ոչ թե ինքն է, այլ Սերժ Սարգսյանը: Գյուլը ասել էր նաեւ, որ Երեւան կատարած իր այցի ժամանակ Սերժ Սարգսյանն առաջարկել է, որպեսզի Թուրքիան միջնորդի դեր ստանձնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Եվ այն փաստը, որ պաշտոնական Երեւանը չհերքեց այս հայտարարությունը, հիմք է տալիս արձանագրելու, որ հենց այդպես էլ եղել է: Ու, փաստորեն, ստացվում է, որ Սերժ Սարգսյանը նախ խնդրում է, որպեսզի Թուրքիան միջնորդ լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, նրա այս խնդրանքն այնուհետեւ գործնական բնույթ է ստանում` Նյու Յորքում Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպման տեսքով, ապա այդ ամենից մոտ մեկ ամիս անց Սերժ Սարգսյանը համաձայնում է, որպեսզի ղարաբաղյան հակամարտության հարցում միջնորդ լինի ոչ թե Թուրքիան, այլ Ռուսաստանը: Եթե Սերժ Սարգսյանը Գյուլին առաջարկում է միջնորդ լինել Ղարաբաղի հարցում, ապա նա ուղղակիորեն հարված է հասցնում Մինսկի խմբի ձեւաչափին: Եթե Ռուսաստանի նախագահն է իր հովանավորությամբ բանակցություններ կազմակերպում Մոսկվայում, ապա նա առավել վտանգավոր հարված է հասցնում Մինսկի խմբի ձեւաչափին»:
Նույն առթիվ «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Որոշ տարածքների վերադարձի եւ դրան ի պատասխան՝ ճանապարհների ապաշրջափակման ու ԼՂՀ կարգավիճակի ճշտման խնդիրները կարող են փոխզիջումային լուծում գտնել միայն այն դեպքում, եթե տարածաշրջանը արդեն իսկ ինտեգրված լինի որեւէ ավելի խոշոր ու կայուն համակարգի մեջ, որն ի վիճակի կլինի իր խաղի կանոնները պարտադրել հակամարտող կողմերին։ Նման համակարգի բացակայության պայմաններում անհնար է դառնում համապարփակ կարգավորումը, ուստի հակամարտության սառեցումն է այն միակ ճանապարհը, որը թեեւ ոչ արագընթաց, բայց կայուն եւ ապահով պայմաններ է ստեղծում ինտեգրացիոն գործընթացներ ծավալելու համար։ Տարածաշրջանում միմյանց հետ մրցող ուժերը նույնպես պետք է հասկանան, որ սառեցումը կա՛մ նվազագույն չարիք է, կա՛մ էլ կայունության պահպանման միակ իրական ճանապարհը»։
Նույն կապակցությամբ «Չորրորդ իշխանություն»-ը մեկնաբանում է. - «Այսօր քննարկումների առանցքն այն հարցն է, թե պե՞տք է արդյոք վերադարձնել ազատագրված տարածքները, թե ոչ, մինչդեռ ակնհայտ է, որ դա մեզ համար ամենակարեւոր խնդիրը չէ, դա Ադրբեջանի’ համար է ամենակարեւոր խնդիրը: Իսկ մեզ համար պատերազմի նպատակը (որն, ի դեպ, մենք չենք սկսել) եղել է Ղարաբաղի անվտանգության ապահովումը եւ Հայաստանի հետ ռազմավարական առումով հուսալի ցամաքային կապը: Ու հիմա մենք, փոխանակ մտածենք, թե ինչպես կարելի է լուծել մեր առջեւ դրված գերխնդիրը, քննարկում ենք այն հարցը, թե արդյո՞ք արժե թույլ տալ, որ Ադրբեջանն իր առջեւ դրված գերխնդիրը (տարածքների վերադարձի հարցը) լուծի»:
«Հրապարակ»-ը իր խմբագրականում նշում է. - «Ուղիղ մեկ տարի առաջ ասպարեզ իջած Լեւոն Տեր-Պետրոսյանը կյանքից դժգոհ մեծ խումբ մարդկանց հույս ներշնչեց, որ ամեն ինչ լավ է լինելու` մի քանի ամսվա անխոնջ պայքարի արդյունքում ինքն ու իր թիմը կգան իշխանության, երկիրը եւ ժողովուրդը կազատվի ատելի դարձած «ղարաբաղյան լծից», կյանքը կդառնա ուրախ ու լուսավոր: Այս հեռանկարը շատերին ոգեւորեց, անգամ` նրանց, ովքեր ամիսներ առաջ Լեւոնի անունը լսել նույնիսկ չէին ուզում: Այսօր այդ հեռանկարով մեկ տարի ապրած մարդիկ բոլորովին այլ զգացումներ ունեն: Նրանց մի մասը հուսահատված է, մյուսները` խռոված, երրորդները փորձում են իրենք իրենց ու շրջապատին ոգեշնչել եւ տխուր մտքերին չտրվել: Հիասթափություն ապրողների մի մեծ հատված այժմ մեղադրում է Տեր-Պետրոսյանին, նրա ռազմավարության եւ մարտավարության մեջ վրիպումներ ու սխալներ փնտրում: Մյուսները փորձում են հասկանալ ու մեղքը առաջնորդի վրա չբարդել: Ամեն դեպքում` մարդիկ տխուր են, եւ հաղթանակի մեջ համոզվածների քանակը գնալով նվազում է»:
«Գոլոս Արմենիի»-ն մեջբերում է. - «Իրան-Հայաստան երկաթուղին ոչ միայն իրեն չի արդարացնի, այլեւ կաշխատի վնասով: Ինչպես հաղորդում է «Առկա» գործակալությունը, այսպես է կարծում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը: Նա նշել է նաեւ, որ մեծ պոտենցիալ ունի Հրազդանի մեքենաշինական գործարանը եւ մի շարք ուրիշ ձեռնարկություններ»: «Ես արդեն չեմ խոսում «Նաիրիտ» քիմիական գիգանտի մասին, որովհետեւ այնպիսի ձեռնարկություններ, որոնք հնարավորություն ունեն արտադրելու քլորոպրենային կաուչուկ, եզակի են», - ասել է Աղանբեկյանը»: «Հայկական դրամը խիստ գերագնահատված է, եւ դա Հայաստանի համար ողբերգություն է հանդիսանում», - գտնում է ակադեմիկոսը: - «Դրամը շատ կտրուկ աճեց դոլարի հանդեպ` 1,9 անգամ: Դոլարի հանդեպ այդքան չի աճել աշխարհի որեւէ երկրի արժույթ` բացի Հայաստանից»: Աղանբեկյանի խոսքերով` բարձր դրամը հանգեցնում է նրան, որ Հայաստանից արտահանումը շահավետ չէ, ինչի հետեւանքով արդյունաբերության մի շարք ճյուղեր սնանկացել են: Մասնավորապես, նրա կարծիքով, Հայաստանը կարող էր դառնալ ալմաստների, ադամանդների եւ ոսկերչական իրերի արտադրության համաշխարհային կենտրոններից մեկը:
Աղասի Ենոքյան