Մատչելիության հղումներ

Ադրբեջանի սահմանադրական դատարանը հաստատեց նախագահական ընտրությունների արդյունքները


Ադրբեջանի սահմանադրական դատարանը այսօր հաստատել է հոկտեմբերի 15-ին երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները:

Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, Սահմանադրական դատարանի` Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով հեռարձակված նիստի ժամանակ որոշումը հրապարակել է դատարանի նախագահ Ֆարհադ Աբդուլաեւը:

Սահմանադրական դատարանի վճիռը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, այն վերջնական է եւ չի կարող բեկանվել որեւէ մարմնի կամ անձի կողմից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքներով` նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել գործող նախագահ Իլհամ Ալիեւը, ով ստացել է 3 միլիոն 232 հազար 259 ձայն կամ քվեարկությանը մասնակցած ընտրողների քվեների 88 տոկոսից ավելին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG