Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը այսօր գոհունակություն հայտնեց Հյուսիսատլանտյան դաշինքի եւ Հայաստանի համագործակցության մակարդակից եւ հայտարարեց, որ դաշինքը միշտ կարեւորել է Հայաստանի հետ համագործակցությունը:
«Տարածաշրջանի համար այս բարդ ժամանակներում շատ կարեւոր ենք համարում շարունակել մեր համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ: Այդ համագործակցության շրջանակը բավական լայն է. պաշտպանական բարեփոխումներ, բանակների մարտունակության եւ պատրաստվածության մակարդակի բարձրացում, համատեղ միջոցառումների անցկացում եւ այլն», - ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Այդ համատեքստում Սիմոնսն անդրադարձավ նաեւ ՆԱՏՕ-ի հետ գործակցության շրջանակներում կազմակերպված հայաստանյան վերջին զորավարժություններին` բարձր գնահատելով դրանք եւ հույս հայտնելով, որ Երեւանը ապագայում եւս կհյուրընկալի դաշինքի կողմից կազմակերպվող համանման միջոցառումները:
Ղարաբաղյան հակամարտության հանդեպ ՆԱՏՕ-ի վերաբերմունքի մասին ուսանողների հարցերին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը պատասխանեց. - «ՆԱՏՕ-ն հաստատապես զորակցում է ԵԱՀԿ-ի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին եւ պատրաստ է իր աջակցությունը բերել Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակներում ձեռք բերվելիք համաձայնություններին»:
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին` Սիմոնսն ընդգծեց երկու երկրների միջեւ սահմանի բացման եւ բնականոն միջպետական հարաբերությունների հաստատման կարեւորությունը. - «Դրանից կշահեն ե’ւ Թուրքիան, ե’ւ Հայաստանը, ե’ւ ՆԱՏՕ-ն` ամբողջությամբ»:
Հարցերից մեկում մասնավորեցվում էր` ինչպե՞ս է դաշինքը վերաբերվում, մի կողմից` Կոսովոյի, մյուս կողմից` Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման փաստերին:
«Դաշինքը, ինքնին, երկրների անկախություն չի ճանաչում: Դա անդամներից յուրաքանչյուրի որոշելիքն է», - հայտարարեց Սիմոնսը: - «Մեր հանձնառությունն է` խաղաղապահ գործունեություն ծավալել խնդրահարույց տարածաշրջաններում եւ նպաստել կայունության հաստատմանը այնտեղ, որտեղ կա դրա անհրաժեշտությունը»:
Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի` արդյոք Հայաստանի պաշտոնատարների հետ ունեցած իր հանդիպումների ընթացքում քննարկվե՞լ են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես` հետընտրական զարգացումներին վերաբերող հարցեր, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը նշեց. - «Այդ թեման իմ ունեցած զրույցների մաս է կազմել, թեեւ պետք է ասեմ` ոչ ամենաէական մասը»:
Նա հիշեցրեց, որ ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրում կան դրույթներ, որոնք վերաբերում են ազատ հասարակության զարգացմանն ու դրա համար անհրաժեշտ նախապայմաններին:
«Երբ այստեղ ընտրություններին հաջորդեցին բռնությունները, բախումներ եղան, ի արձագանք` մենք հայտնեցինք մեր հիասթափությունը», - նշեց Սիմոնսը:
Տիգրան Ավետիսյան