Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացմամբ»


Հայաստանը շահագրգռված է խորացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ եւ դրանք համարում է տնտեսական զարգացման, ժողովրդավարության ամրապնդման ու տարածաշրջանային կայունության կարեւոր գրավական: Այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը` այսօր ընդունելով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդին:

Հանդիպման մասնակիցները խոսել են հայ-ամերիկյան գործակցության, դրա զարգացման հեռանկարների ու հնարավորությունների մասին, մտքեր են փոխանակել տարածաշրջանի անվտանգության խնդիրների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Կողմերը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները համարել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ամենաարդյունավետ ձեւաչափը: Նրանք նաեւ համակարծիք են եղել, որ հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հնարավորություններին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ խոսվել է նաեւ Հայաստանի հետընտրական զարգացումների, մարտի 1-ի դեպքերի անաչառ քննության, անազատության մեջ գտնվողների խնդրի վերաբերյալ, կարեւորվել է երկրում ժողովրդավարական հաստատությունների ուժեղացումն ու ամրապնդումը:

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալին այսօր ընդունել է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG