Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների նշանակման կարգը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին, կանոնադրության մեջ բավարար հստակ չեն ներկայացված ընկերության հանրային պարտականությունները: Այդ մասին ասված է BBC համաշխարհային ծառայության հիմնադրամի «Հայաստանի հանրային հեռուստաընկերության կարիքների գնահատում» զեկույցում, որը ներկայացվեց այսօր Երեւանում:
Վերլուծելով Հանրային հեռուստաընկերության ձեռքբերումներն ու բացթողումները` զեկույցը ներկայացնում է Հանրայինի զարգացման խթանմանն ուղղված առաջարկությունների մի ամբողջական փաթեթ:
Մասնավորապես, նշված է 2008 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտարկումների արդյունքում նկատված իշխանամետ կողմնակալության փաստը, ինչպես նաեւ գովազդի եւ ժամանցային ծրագրերի չափազանց մեծ ծավալները:
«Ընդհանրապես, մենք տպավորված ենք տարբեր ոլորտներում Հանրային հեռուստաընկերության արհեստավարժությամբ, կարծում ենք, որ կա ներուժ հետագա զարգացման համար», - նշեց BBC համաշխարհային ծառայության հիմնադրամի Եվրոպական եւ ԱՊՀ-ի երկրների ծրագրերի ղեկավար Մայլ Ռանդալը` հավելելով. - «Այնուամենայնիվ, մենք հասկանում ենք, որ Հանրային հեռուստաընկերությունը գործում է քաղաքական բարդ միջավայրում եւ դեռ պահպանում է պետական հեռարձակողի ժառանգության բացասական հետեւանքները: Նախկին պետական հեռարձակողներից շատերի խնդիրն այն է, որ իրենք չափազանց շատ են վարժվել պետական դիտակետից լուսաբանելու մոտեցմանը եւ չեն մտածում, թե իրադարձություններն ինչպես են ազդում շարքային մարդկանց եւ նրանց կյանքի վրա»:
Ներկայացված առաջարկությունների թվում են` Հանրայինի կողմից ավելի հստակ խմբագրական ուղենիշների ձեւակերպումը, հեռուստաընկերության կառուցվածքի կառավարման օպտիմալացումն ու աշխատանքային համակարգի հստակեցումը, հեռուստալսարանի կարիքների գնահատման մեխանիզմների բարելավումը, ագրեսիվ կոմերցիոն քաղաքականության կասեցումն ու լրատվական հաղորդումներում ընթացիկ իրադարձությունների լուսաբանման ամրապնդումը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանը նշեց. - «Այն պրոբլեմները, որ նշված են զեկույցի մեջ, մենք ինքներս էլ գիտենք: Ուղղակի BBC-ն մեզ օգնեց դրանք համակարգելու եւ առաջնահերթությունները դասակարգելու իմաստով»:
Տաթեւիկ Լազարյան