Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսը ֆինանսական ճգնաժամի հետեւանքների մեղմացման ուղիներ է առաջարկում


Հայ ազգային կոնգրեսը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում կառավարությունից պահանջում է իրականացնել մի շարք նախնական միջոցառումներ` Հայաստանում համաշխարհային տնտեսական ու ֆինանսական ճգնաժամի հետեւանքների մեղմացման նպատակով:

Մասնավորապես, Կոնգրեսն առաջարկում է արգելել շինարարության վարկավորումը առեւտրային բանկերի կողմից, առաջիկա 6 ամիսներին ապահովել դրամի փոխարժեքը կառավարության հետ սահմանած նշագծի սահմաններում, վերացնել դրամական փոխանցումների նկատմամբ բոլոր սահմանափակումները, այդ թվում` կասեցնել մի շարք կազմակերպությունների նկատմամբ կիրառված արգելանքները, չեղյալ հայտարարել էլիտար բնակարանային շինարարության հետ կապված նոր տարածքների իրացմանն առնչվող որոշումները:

Հայ ազգային կոնգրեսի պնդմամբ` «Հայաստանի գործող կառավարությունն իր անգործությամբ եւ համարժեք արձագանքի բացակայությամբ միայն նպաստում է երկրում վերահաս ճգնաժամի ու ցնցումների խորացմանը»։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG