Մատչելիության հղումներ

Հետեւակի մարտական մեքենայի բռնկման հետեւանքով ադրբեջանցի երեք զինծառայող է զոհվել


Ադրբեջանի զինված ուժերի երեք զինծառայող է զոհվել այսօր հետեւակի մարտական մեքենայի բռնկման հետեւանքով:

Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, պատահարը տեղի է ունեցել Շամքիրի շրջանում տեղակայված զորամասում` զորավարժությունների ժամանակ:

Պաշտոնական աղբյուրները առայժմ ոչ հերքել եւ ոչ էլ հաստատել են տեղեկատվությունը:

Ըստ Day.az-ի աղբյուրների, զոհվածներից մեկը սպա է` ավագ լեյտենանտ, մյուս երկուսը` շարքայիններ:

20 օր առաջ նույնպիսի միջադեպ է տեղի ունեցել Նախիջեւանում, որտեղ զորավարժությունների ժամանակ տանկի բռնկման հետեւանքով երեք զինծառայողներ են զոհվել:

Այս պատահարից հետո ադրբեջանական մամուլում հրապարակումներ եղան, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հին զրահատեխնիկա է գնում:

Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը Day.az-ին ասել է, որ այսօր այրված հետեւակի մարտական մեքենան եւ 20 օր առաջ այրված տանկը Ադրբեջան էին բերվել նույն խմբաքանակով` անցած տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG