Կիրակի ուշ երեկոյան Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքում սպանվել է հայազգի գործարար, երաժշտական խանութի սեփականատեր Ֆարքես Բաթուլը:
«Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ` Բաթուլը զոհվել, իսկ նրա դեռահաս զարմիկը վիրավորվել է երաժշտական խանութի վրա սուննի ծայրահեղականների զինված հարձակման հետեւանքով:
Իր շրջապատում «Աբու Թամարա» մականունով հայտնի Բաթուլի խնամքի տակ էին նրա մայրը, կինը, դուստրը, ինչպես նաեւ մահացած եղբոր ընտանիքը:
Հարեւանները շատ դրական են արտահայտվել Բաթուլի մասին, նշելով, որ նա հրաժարվել էր լքել Մոսուլը եւ մնացել էր քաղաքում` իր ընտանիքի նկատմամբ հոգ տանելու համար:
Իրաքահայ գործարարի սպանությունից հետո, սակայն, նրա ընտանիքը հեռացել է քաղաքից` վիրավոր զարմիկին թողնելով հիվանդանոցում:
Միայն այս ամսվա ընթացքում մեկ տասնյակից ավելի քրիստոնյաների սպանությունից հետո Մոսուլի հազարավոր քրիստոնյաներ լքել են իրենց տները` պատսպարվելով եկեղեցիներում, հարեւան գյուղերում բնակվող ազգականների հարկի տակ կամ համեմատաբար ապահով քրդաբնակ շրջաններում:
Անցած շաբաթ «Ֆրանսպրես» գործակալությանը տված հարցազրույցում Քիրքուքի քաղդեական եկեղեցու արքեպիսկոպոս Լուիս Սակոն հայտարարել էր Իրաքի քրիստոնյա համայնքին սպառնացող վտանգի մասին:
«Մենք լիկվիդացման արշավի, բռնության արշավի թիրախն ենք», - վստահեցրել էր Սակոն, ում վկայությամբ` 2003 թվականին ԱՄՆ-ի գլխավորած ուժերի Իրաք մտնելուց ի վեր երկրում սպանվել են ավելի քան 200 քրիստոնյաներ, հարձակման են ենթարկվել մի շարք եկեղեցիներ, շուրջ 800-հազարանոց քրիստոնյա բնակչության մեկ երրորդը լքել է երկիրը: Իսկ վերջին ամիսներին բռնությունները սաստկացել են, հատկապես` երկրի հյուսիսում:
Արքեպիսկոպոսը երկրի վարչապետ Նուրի ալ-Մալիքիին հորդորել էր ապահովել փոքրամասնությունների անվտանգությունը, ինչպես նաեւ կոչ էր արել ամերիկյան զորքերին ավելին անել` քրիստոնյաներին եւ մյուս փոքրամասնություններին հարձակումներից պաշտպանելու համար:
Կիրակի օրը Վատիկանում հազարավոր հավատացյալների առջեւ ունեցած ելույթում Հռոմի Բենեդիկտոս տասնվեցերորդ պապը դատապարտել է քրիստոնյաների դեմ բռնությունները Իրաքում եւ կոչ արել վերջ տալ դրանց:
Քրիստոնյաների դեմ հարձակումները դատապարտել է նաեւ ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան` զգուշացնելով, որ դրանք մեծացնում են լարվածությունը եւ անկայունությունը Իրաքի համար վճռորոշ ժամանակաշրջանում: