«Քանի դեռ Հայաստանը չի ազատել մեր տարածքները, Ադրբեջանը կշարունակի Հայաստանի տոտալ մեկուսացման քաղաքականությունը», - հայտարարել է Ադրբեջանի գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Իլհամ Ալիեւը երկրի կառավարության երեկվա նիստի ժամանակ:
«Մենք կշարունակենք մեր ճնշումը դիվանագիտական, տրանսպորտային, ռազմական, տեղեկատվական եւ այլ ոլորտներում», - ասել է Ալիեւը եւ հավելել. - «Միանշանակ է, որ մինչեւ խնդրի կարգավորումը հնարավոր չէ Հայաստանի հետ համագործակցությունը որեւէ տարածաշրջանային ծրագրում»:
Նրա փոխանցմամբ` վերջին 5 տարվա ընթացքում Ադրբեջանում ռազմական ոլորտ է ներդրվել 4,5 միլիարդ դոլար:
Ալիեւը ասել է, թե չնայած որոշ առաջխաղացմանը` ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացում որեւէ կոնկրետ արդյունք չկա: Նա հավելել է, որ Բաքուն դեռ տեսնում է գործընթացի շարունակման անհրաժեշտությունը, սակայն հարցը ձգձգվում է:
Ադրբեջանի նախագահը եւս մեկ անգամ ընդգծել է, թե ղարաբաղյան խնդրի կարգավորումը հնարավոր է միայն իր երկրի տարածքային ամբողջականության սկզբունքի համաձայն:
Վերջին շաբաթներին, մինչդեռ, տարբեր հայտարարություններ են հնչում այն մասին, որ ղարաբաղյան խնդիրը հնարավոր է արագ կարգավորել, եւ որ գրեթե բոլոր հիմնական սկզբունքների շուրջ կողմերը պայմանավորվել են:
Մասնավորապես, անցած շաբաթ նման հայտարարություն էր արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Իսկ երեկ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, մասնավորապես, ասել է. - «Մենք հուսով ենք, որ Բիշքեկում կայացած Մամեդյարով - Նալբանդյան հանդիպումից հետո հաջորդ քայլը կլինի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Ես կարող եմ կրկնել մեր փոխնախագահ Դիք Չեյնիի խոսքերն այն մասին, որ մենք փնտրում ենք խնդրի լուծման փոխըմբռնելի սկզբունքներ, որոնք սկսվում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքից եւ ներառում են հավելյալ սկզբունքներ»:
Ազա Բաբայան, Մոսկվա