Ադրբեջանում այսօր նախագահական քարոզարշավի վերջին օրն է: Քարոզարշավը, որին մասնակցում է 7 թեկնածու, այդ թվում` գործող նախագահ Իլհամ Ալիեւը, կավարտվի կեսգիշերին:
Հիմնական ընդդիմադիր կուսակցությունները ի սկզբանե բոյկոտեցին ընտրությունները, պատճառաբանելով, թե իշխանությունները այդպես էլ չեն կատարել նախորդ` խորհրդարանական ընտրություններից հետո միջազգային դիտորդների ու կազմակերպությունների տված հանձնարարականները:
Ընդդիմադիրները, մասնավորապես, պահանջում էին մամուլի, զանգվածային միջոցառումների ու հանրահավաքների ազատություն, ինչպես նաեւ հավասար մասնակցություն ընտրական հանձնաժողովներում:
Ու թեեւ առանցքային ընդդիմադիր ուժերը հրաժարվեցին պայքարից, այդուամենայնիվ, նույնիսկ գործող վարչախմբի նկատմամբ չեզոք դիրքորոշում ունեցող թեկնածուները քարոզարշավի ընթացքում հավասար պայմաններից չօգտվեցին:
Անկախ փորձագետների ուսումնասիրության համաձայն, մասնավորապես, ընտրություններին նախորդած շաբաթվա ընթացքում ադրբեջանական մամուլում տեղ է գտել 80-ից ավելի հրապարակում գործող նախագահի մասին, բոլորը` դրական կամ չեզոք, մինչդեռ նրա մրցակիցներին մամուլը անդրադարձել է առավելագույնը 6 անգամ, իսկ որոշ թեկնածուների մասին ընդհանրապես հրապարակումներ չեն եղել:
«Խիստ վերահսկողության տակ են նաեւ էլեկտրոնային լրատվամիջոցները», - ասում է «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի ղեկավար Հաջիդա Իսմայիլովան: - «Ադրբեջանում կա հինգ մասնավոր հեռուստաընկերություն: Այդուամենայնիվ, դրանցից մեկի գլխավոր տնօրենը նախագահի զարմիկն է, մյուսի ղեկավարը` սփյուռքի նախարարի եղբայրը: Միջազգային դիտորդների նախնական զեկույցները փաստել են, որ նրանց թողարկումներում գերակշռել են իշխանությունները, մինչդեռ ընդդիմության մասին տեղեկությունները մատուցվել են քննադատական, երբեմն` վիրավորական շեշտերով»:
Փորձագետների պնդմամբ` հոկտեմբերի 15-ի ընտրությունները ամենաանհետաքրքիրը կլինեն Ադրբեջանի նորագույն պատմության մեջ: Իրական բանավեճի եւ ծրագրային դրույթների փոխարեն լրատվամիջոցները ներկայացնում էին տեղեկություններ աշխարհի տարբեր ծայրերում ապրող ադրբեջանցիներից, կազմակերպություններից ու արհմիություններից, որոնք հայտարարում էին գործող նախագահի թեկնածությունը պաշտպանելու մասին: Ստեղծված պայմաններում վերլուծաբանները չեն կասկածում, որ Իլհամ Ալիեւը հեշտությամբ ապահովելու է իր հաղթանակը:
Հեղինե Բունիաթյան, Պրահա