Մատչելիության հղումներ

Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկումն անցել է առանց միջադեպերի


ԵԱՀԿ-ի առաքելությունը այսօր պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Ֆիզուլիի շրջանի Կարախանբեյլի բնակավայրի մերձակայքում:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկատվական-վերլուծական վարչության փոխանցմամբ` դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Այդուհանդերձ, ադրբեջանական կողմը դիտարկման առաքելությանը իր առաջավոր դիրքեր չի տարել, ինչի արդյունքում դիտարկումն իրականացվել է ավելի հեռավոր տարածությունից:

Միաժամանակ, Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանի վկայությամբ, ադրբեջանական կողմը հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը փոքր տրամաչափի զինատեսակներով խախտել է հրադադարի ռեժիմը Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի արեւելյան` Յուսի?ֆջանլի բնակավայրի, եւ հյուսիս-արեւելյան` Սեյսուլան բնակավայրի ուղղություններով: Ղարաբաղյան կողմի համարժեք գործողություններից հետո ադրբեջանցիները դադարեցրել են գնդակոծումը։ Ղարաբաղյան կողմից զոհեր եւ վիրավորներ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG